🚀Շները տիեզերքում🚀
Իսկ Դուք գիտեի՞ք, որ Տիեզերք թռիչք կատարած առաջին կենդանիները եղել են Դեզիկ և Ցիգան անուններով շները։ ԽՍՀՄ գիտնականներն ընտրել էին շներին այլ ոչ թե կապիկներին, քանի որ շներն ավելի հեշտ են վարժեցնում։ Բացի այդ, շների դիմադրողականությունն ավելի բարձր է, հատկապես փողոցային շներինը։
Նեղ օրվա ընկերները
❤️Այս երկու իրարից տարբեր, բայց միևնույն ժամանակ այդքան նման հրաշքների ընկերությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամենակարևորն այն է թե ինչ զգացմունքներ կան մեր սրտերում, այլ ոչ թե կողքից ինչպես է երևում։
Հերմանը՝ աղավնին է, իսկ Լունդին ՝ Չիհուահուան, և նրանք վերջերս դարձել են լավագույն ընկերներ: Ընկերները բարեգործական հիմնադրամի բնակիչներ են, որը մասնագիտացած է արատներով ծնված կենդանիներին խնամելու գործում։ Բանն այն է, որ ի ծնե շունիկն ունակ չէ քայլել, իսկ աղավնին թռչել🙏
😇🐶Տատիկի խնամակալը😇🐶
👵🙏Տատիկը դժվար թե երբևէ պատկերացրած լիներ, որ Ռետրիվեր ցեղատեսակի ոսկեգույն շնիկը կդառնար իր խնամակալը։ Բայց կորոնավիրուսի պատճառով առաջացած պայմաններում շան օգնությունը լավագույն լուծումն է դարձել տատիկին կերակրելու և, սոցիալական տարածությունը պահպանելով, նրան չվարակելու համար👵🙏
🔥Մնա տանը🔥
😃Կիպրոսի բնակիչը դրոնի միջոցով շանը հանում է զբոսանքի՝ կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացված լինելու պայմաններում😃 #մնատանը
Իրական երջանկություն
💓💓💓Երջանկությունը պահի մեջ է, թույլ տվեք նրան մտնել Ձեր կյանք💓💓💓
Շունը ստանձնում է 6 լքված փիսիկների մոր պարտականությունները
Տեսահոլովակում 6 լքված փիսիկներին խնամում է նրանց ամենաանհավանական մայրը՝ Մաքս անունով շնիկը։
Աղբանոց նետված փիսիկներն ընդամենը մեկ շաբաթական էին, երբ նրանց գտան հարևանությամբ աշխատող շինարարները։
Ներկայումս կենդանիների խնամակալությանը նվիրված բարեգործական կազմակերպության անդամները Մաքսի հետ միասին հոգ են տանում փիսիկների մասին՝ վերջիններիս փրկելու նպատակով։
Խմբի ղեկավար Քերոլին Յոնի խոսքերն առավել քան հուզիչ են․ «Ցավոք սրտի, որքան էլ մենք ջանքեր գործադրենք, չենք կարող լինել նրանց համար հարազատ մոր պես, բայց մենք անում ենք առավելագույնը փիսիկների մոր բացը լրացնելու համար»:
#փիսիկներ #փրկել #շնիկ
🔥🔥🔥Շները փրկում են Կոալաների կյանքն Ավստրալիայում տեղի ունեցող չարաբաստիկ հրդեհների ժամանակ🔥🔥🔥
🔥🔥🔥Շները փրկում են Կոալաների կյանքն Ավստրալիայում տեղի ունեցող չարաբաստիկ հրդեհների ժամանակ🔥🔥🔥
🧯🔥Հիշեցնենք, որ մասսայական հրդեհների պատճառով արդեն իսկ մահացել են շուրջ 1 միլիարդ կենդանիներ
🐶🐨Ի թիվս Ավստրալիայում աղետալի հրդեհների դեմ պայքարող 1000-ավոր հրշեջների, վերջիններիս շարքում առկա են նաև չորսոտանի փափկամորթ հերոսներ, ովքեր անձնուրացաբար մասնակցում են փրկարար գործողություններին։
🔥🐨Շները հիմնականում օգտագործվում են կրակի մեջ հայտնված Կոալաներին փրկելու համար:: Հաշվի առնելով այն փաստը, որ հրդեհներն ըստ կանխատեսումների տևելու են մի քանի ամիսներ՝ փրկարար շների թիվն օրեցօր ավելանում է։
🥰“TATE Animal Training Enterprises” որոնողական շների ծառայություններ մատուցող կազմակերպության սեփականատեր Ռայան Թետի խոսքերով՝ Շներին արդեն իսկ հաջողվել է փրկել հարյուրավոր Կոալաների։ Որպես վառ ապացույց, 9-ը Կոալաների կյանքեր փրկած հերոս է հանդիսանում 4-ամյա Թեյլոր անունով շնիկը։
♨️🌳Ինչպես մնացած շները, Թեյլորն օգտագործում է իր գերզգայուն հոտառությունը Կոալաներին գտնելու նպատակով։ Իդեալական պայմաններում շները կարող են գտնել կոալաներին ցանկացած վայրից, քանի որ Կոալաների