Քոֆին մեր շների տուն-կացարանի ամենաիմաստուն և ամենածեր բնակիչներից է, ուստի հենց նա է պատմում 13 տարուց ավել մեր ուժերով ծավալած գործունեության մասին։ Խոսում է իր հետ ապրող 77 շունիկների անունից, տարածքի մնացած բոլոր (ներկա պահի դրությամբ 32) շների անունից, որոնք գտնվում են մեր խնամքի տակ և նաև այն բոլոր կենդանիների անունից ում մասին մենք կկարողանանք հոգ տանել, եթե ունենանք Ձեր աջակցությունը։
Այժմ շների ստերջացմամբ զբաղվում է պետությունը և այդ շատ կարևոր խնդիրը թեթևացել է մեր ուսերից, չնայած դրան արդիական է մնում նրանց սննդի և ապահով կացարանի խնդիրը:
Ինչպես կարող եք մեզ աջակցե՞լ։ Դարձեք «Ես գտա Քեզ» պրոեկտի մասնակից․ եթե երազում եք շունիկ ունենալ, բայց հեռու եք կամ այլ պատճառով չեք կարող նրան տանել, «Ես գտա Քեզ» պրոեկտը լավագույն լուծումը կլինի։ Դուք կարող եք հեռակա որդեգրել Ձեր նախընտրած շունիկին: Նա կշարունակի ապրել մեզ մոտ, իսկ Դուք կկարողանաք այցելել նրան մեր տուն-կացարանում և նվիրաբերելով մեր կենտրոնին ամսեկան 20 USD՝ կօգնեք մեզ հոգալ նրա սննդի և այլ ընդհանուր ծախսերը: Եթե սա մեծ գումար է Ձեզ համար, որդեգրեք ընկերներով, կոլեգաներով կամ ընտանիքով։
Մենք պատրաստ ենք շունիկի հանդեպ պատասխանատվությունից բացի, կիսել Ձեզ հետ նաև նրա համար արվող ծախսերը. Այսպիսով մեր տուն-կացարանից հեռակա որդեգրելը կլինի ավելի հասանելի՝ ամսեկան 10USD։
Հ․Գ․ Էջում նաև կվաճառվեն մեր ընտանիքի կողմից պատրաստված ձեռագործ իրերը և ստացված ողջ հասույթը կուղղվի կացարանի շների համար արվող ծախսերին։
Մեր հաշվեհամարներն են․ Inecobank, Lusine Toneyan
• AMD: 2052060762211001
• USD: 2052060762211020
• EUR: 2052060762211040
Idram: 484174557
Kofi is one of the wisest and oldest inhabitants of our dog home-shelter, therefore, she is the one telling the story of the work we have been engaged in on our own for 13 years. She speaks on behalf of the 77 doggies that live with her, along with the other dogs in the area (32 dogs at the moment) that are also under our care and all the ones we will be able to take care of if we have your support.
Now the state is involved in stray dog sterilization and this very important burden has been relieved off our shoulder. However, the issue of their food and safe habitation remains critical.
How can you support us? Take part in the "I Found You" project. If you dream of having a dog, but you are far away or you cannot take him for any other reason, the project "I found You" is the best solution for You. You can remotely adopt your favorite dog. It would continue living with us, and You would be able to visit it at our home-shelter. By donating to our center 20USD per month, you would help us cover its food and other expenses.
If this monthly payment amount is too large for you, you can always adopt with friends, colleagues or family. Just as we share with You the responsibility for the dog, we are also ready to share the expenses. So, remotely adopting from our home-shelter is even more affordable – only 10USD per month.
P․S․ on this page we will also sell handmade items made by our family and all the proceeds will be used to cover the expenses of caring for our shelter dogs.
Our accounts:
Inecobank, Lusine Toneyan
•AMD: 2052060762211001
• USD: 2052060762211020
• EUR: 2052060762211040
•Idram: 484174557