Ֆերմերական Տնտեսությունների Միավորում "Farmer Economies Union" ՀԿ

  • Home
  • Armenia
  • Erevan
  • Ֆերմերական Տնտեսությունների Միավորում "Farmer Economies Union" ՀԿ

Ֆերմերական Տնտեսությունների Միավորում "Farmer Economies Union" ՀԿ Կազմակերպությունը նպատակ ունի միավորել ֆերմերությամբ զբաղող անձանց:

Մեր կազմակերպության նախագահն է Տիգրան Հարությունյանը, փոխնախագահներն են Վաչագան Գևորգյանը և Արսեն Սիմոնյանը:

09/08/2018

Հարգելի ֆերմերներ արդեն տևական ժամանակ է, ինչ հանրապետության տարբեր մարզերում նկատվում է թռչունների՝ մասնավորապես հավերի ու հնդկահավերի մասսայական անկման դեպքեր։

Թռչունի հերձումից պարզ է դարձել, որ ներքին օրգանները ախտահարված են սև բիբարի հատիկների նմանվող գոյացություններով։
Մտավախություն կա, որ աղիքային հարուցիչը կարող է լինել նաև ժանտախտի(չումա) հարուցիչից։(Ժանտախտի հարուցիչի առկայությունը վարկած է և դեռ հաստատված չէ լաբորատոր ստուգման պայմաններում)։ Նշենք նաև, որ ախտանիշները նման են շոգի հետևանքով առաջացող շնչուղիների բրոնխիտի նախանշաններին։

Խնդրում ենք.

ա.Ապահովել սանիտարահիգիենիկ և պրոֆիլակտիկ միջոցառումների ժամանակին ու հավուր պատշաչի իրականացումը։

բ.Անկախ թռչունների ներկայիս վիճակից, խորհրդակցել անասնաբուժի հետ բուժզննում և պրոֆիլակտիկ բուժում իրականացնելու համար։

Հարուցիչի տարածման հիմնական պատճառ է հանդիսանում

1.պատվաստումների թերի, որոշ դեպքերում անգամ իսպառ բացակայությունը

2.Թռչնանոցների թերի ախտահանումը

Ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որտեղ երևում է հարուցիչով հիվանդ հավերի պահվածքը (թռչնանոցում 25֊26 աստիճան է).

02/12/2016
09/06/2016
26/04/2016

ՈՒրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմը արդեն կատարում է տարբեր տեսակի (ընտանի, վայրի և ֆերմերական՝ արտադրական) կենդանիների հիվանդությունների ախտորոշում, բուժում, ինչպես նաև պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացում:

Նորություն փոքրիկների համար
13/08/2015

Նորություն փոքրիկների համար

Բնության, գյուղացու և սպառողի համագործակցության պտուղները
24/07/2015

Բնության, գյուղացու և սպառողի համագործակցության պտուղները

2014-ի ավարտը ու 2015-ի մեկնարկը տեղի ունեցան մեղմ ասած ֆինանսատնտեսական ծանր պայմաններում: Դրանք հիմնականում ...

Շնորհավորում ենք բոլորիս...
28/05/2015

Շնորհավորում ենք բոլորիս...

 Հասարակական Կազմակերպությունն իր շնորհավորանքներն է ուղղում մայիսյան տոների կապակցությամբ: Մայիսի 9-ը հայ ազգի համար կր...
08/05/2015

Հասարակական Կազմակերպությունն իր շնորհավորանքներն է ուղղում մայիսյան տոների կապակցությամբ:
Մայիսի 9-ը հայ ազգի համար կրկնակի տոն է: 70 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով հայ ազգը ցույց տվեց աշխարհին իր տեղն ու դերը: Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 500.000 հայ, որոնցից 300.000-ը հերոսաբար ընկել է դաշտում...
Սակայն մեր ազգի հաղթանակները դեռ չէին ավարտվել: 1992թ. մայիսի 9-ին հակառակորդին հերոսաբար դուրս մղելով՝ հայերը ազատագրում են Շուշին:
Հատկանշական է, որ 1994թ. հենց մայիսի 9-ին է կնքվում նաև Ղարաբաղյան պատերազմի հրադադարը:
Հայ ազգը դեռ շատ հաղթանակներ ունի տանելու: Դա հնարավոր է միայն համախմբվածության ու միասնականության շնորհիվ:
Չմոռանանք մեր անցյալը, ապրենք մեր ներկայով՝ միշտ լավատեսական հայացք գցելով ապագային...

«Ֆերմերական Տնտեսությունների Միավորում» հասարակական կազմակերպությունը աշխատանքի և համագործակցության է հրավիրում անասնաբո...
29/04/2015

«Ֆերմերական Տնտեսությունների Միավորում» հասարակական կազմակերպությունը աշխատանքի և համագործակցության է հրավիրում անասնաբույժների, կենդանաբանների(зоотехник) և այգեգործության ոլորտի մասնագետների` կազմակերպության հետ համագործակցող տնտեսաություններում աշխատելու համար:

Պահանջներ`

1.նպատակասլացություն
2.սեփական գործունեության ոլորտում մասնագիտանալու ցանկություն
3.աշխատասիրություն
4.կարգապահություն

Կարող են դիմել նաև ուսանողները, քանի որ կազմակերպությունը կազմակերպում է պրակտիկա նեղ մասնագիտական շրջանակներում:

Մանրամասների համար զանգահարեք (+374)95-09-44-80 հեռախոսահամարին:

Մրցույթին մասնակցելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ հասցեին:

Վաճառվում են Հայկական Գամփռ ցեղատեսակի շան ձագեր նաև ապառիկ (փակովի)Щенки Aрмянского волкодава-гампра для продажиArmenia...
02/02/2015

Վաճառվում են Հայկական Գամփռ ցեղատեսակի շան ձագեր նաև ապառիկ (փակովի)

Щенки Aрмянского волкодава-гампра для продажи

Armenian Gampr pets for sale

Վաճառվում են Հայկական Գամփռ ցեղատեսակի շան ձագեր նաև ապառիկ (փակովի) Щенки Aрмянского волкодава-гампра для продажи Armenian

Շնորհավո՛ր Տոնդ Հայ Զինվոր...Շնորհավո՛ր տոնդ Հայոց Բանակ...
28/01/2015

Շնորհավո՛ր Տոնդ Հայ Զինվոր...
Շնորհավո՛ր տոնդ Հայոց Բանակ...

Our name is Armenian Army

 հասարակական կազմակերպությունը իր շնորհավորանքներն է հղում՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:Թող գալիք տարին լինի ա...
31/12/2014

հասարակական կազմակերպությունը իր շնորհավորանքներն է հղում՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Թող գալիք տարին լինի առատության, լիության և բերքատվության, նոր զարգացումների և նոր վերելքների տարի:
Թող 2015 թվականը շրջադարձային լինի մեր երկրի համար. թող հասարակական բոլոր ոլորտներում լինեն բազում հաջողություններ և նոր հաղթանակներ:
Մաղթում ենք բոլորին սեր և ջերմություն, պայքարի ոգի և աշխատասիրություն:
Թող կապույտ փայտե այծի տարում իրականանան այն բոլոր երազանքներն ու նպատակները, որոնք կնպաստեն մեր երկրի և մեր հասարակության բարօրությանը:
հասարակական կազմակերպությունը Ամանորին ընդառաջ՝ կոչ է անում 2015 թվականին լինել առավել համառ և աշխատասեր՝ կյանքի կոչելու բոլոր անկատար գաղափարները...

2014 թվականը  հասարակական կազմակերպության համար նշանավորվեց գլխավորապես  ծրագրի իրականացմամբ:Կարևորելով երիտասարդության ...
29/12/2014

2014 թվականը հասարակական կազմակերպության համար նշանավորվեց գլխավորապես ծրագրի իրականացմամբ:
Կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը գյուղատնտեսության և սոցիալական մյուս ոլորտների զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք հնարավորությունների և պայմանների բացակայությունը, ՀԿ-ը իրականացրեց ծրագիրը՝ չնայած մի շարք խնդիրների ու դժվարությունների:
Ծրագիրը մեկնարկեց 2014թ. ապրիլի 27-ին: ՀԿ անձնակազմը մեկնեց Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղ: Կազմակերպվեց սեմինար, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի նպատակն ու խնդիրները, ինչպես նաև իրականացման ընթացքը:
Ծրագրի նպատակն էր էր երիտասարդներին հնարավորություն տալ, որպեսզի ծավալեն գործունեություն, ձեռք բերեն գիտելիքներ, կարողություններ և փորձ` այդպիսով զարգացնելով իրենց գյուղական համայնքի տնտեսական վիճակը, ինչպես նաև` իրենց լուման ներդնելով Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում:
Ծրագրին մասնակցող շուրջ 50 երիտասարդներ ստացան մեկական ճագար, համակցված կեր, և ցուցումներ՝ ճագարաբուծության վերաբերյալ:
Երկրորդ այցը դեպի Այգեպար իրականացվեց 2014թ. սեպտեմբերի 28-ին: Նոր սերնդի բոլոր ճագարները պատվաստվեցին, ինչպես նաև կատարվեց շրջայց և խորհրդատվություն:
Ծրագիրը եզրափակվեց 2014թ. հոկտեմբերի 26-ին, կազմակերպվեց մրցույթ, որին ծրագրի մասնակիցները ներկայացրին իրենց ճագարները: Մրցույթին ներկայացված էին 4 անվանակարգեր. ամենամեծ ճագար, ամենամաքուր ճագար, ամենագեղեցիկ ճագար, ամենաշատ սերունդ տված ճագար: Տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցները ստացան պատվոգրեր և հուշանվերներ: Ծրագրի բոլոր մասնակիցներին տրվեցին շնորհակալագրեր:
հասարակական կազմակերպությունը սիրով համագործակցեց Այգեպար գյուղական համայնքի հետ: Ծրագրի իրականացման ողջ ընթացքում իր աջակցությունը ցուցաբերեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, ինչի համար ստացավ հատուկ շնորհակալագիր:
Ծրագրի ողջ ընթացքը լուսաբանելու համար հատուկ շնորհակալագիր ստացավ լրագրող Մերի Հունանյանը:
ՀԿ-ն շարունակում է գործունեությունը...

Երկնաքարային անձրև...Տարվա ամենավառ հոսքերից մեկին՝ Հեմինիդներ երկնաքարային հոսքին կարելի է հետևել դեկտեմբերի 13-ի լույս...
13/12/2014

Երկնաքարային անձրև...
Տարվա ամենավառ հոսքերից մեկին՝ Հեմինիդներ երկնաքարային հոսքին կարելի է հետևել դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Անզեն աչքով հնարավոր կլինի հետևել գեղեցիկ երկնաքարային հոսանքին: Հեմինիդները կարող են հայտնվել երկնքում ցանկացած վայրում: Այրվող փոքրիկ մասնիկները ստեղծում են պայծառ փոքր գծիկներ: Հեմինիդներ հոսքի աղբյուրը Ֆաետոն աստերոիդն է, որը հայտնաբերվել է 1983 թ.: Հոսքի ամենավարար ժամանակ կարելի է հետևել ժամում մինչև հարյուր վառ երկնաքարերի:

Շնորհավորում ենք բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ:Մեր անկախ Հանրապետությունը 23-ամյա երիտասարդի պես ուժեղ է, ամուր...
21/09/2014

Շնորհավորում ենք բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ:

Մեր անկախ Հանրապետությունը 23-ամյա երիտասարդի պես ուժեղ է, ամուր, դժվարությունների ու խոչընդոտների առաջ չկանգնող, չխոնարհվող, իր կարճատև կյանքի ընթացքում մեծ ձեռքբերումների հասած:

Թող իր հետագա ամբողջ կյանքում մեր Հանրապետությունը չկորցնի եռանդը, տոկունությունը, ուժը, հավատը:

Թող տարիները նրան հասունացնեն, իմաստնացնեն, բայց երբեք չծերացնեն:

Թող տարիները մոռացնել տան այն բոլոր զրկանքները, որոնք կրել է հայ ժողովուրդը՝ հանուն անկախության:

Թող անցյալի հիշողությունները դառնան ոչ թե հուսահատություն, այլ՝ պայքար... պայքար՝ հանուն վաղվա օրվա:

Թող մեր Անկախությունը ապրի ընդմիշտ...

Ճագարները համարվում են առատության և Վերածննդի խորհրդանիշը.Նրանք հնարամիտ և արագավազ կենդանիներ են, ունեն  լավ զարգացած հ...
09/08/2014

Ճագարները համարվում են առատության և Վերածննդի խորհրդանիշը.

Նրանք հնարամիտ և արագավազ կենդանիներ են, ունեն լավ զարգացած հոտառություն, լսողություն և տեսողություն: Ունեն չափազանց ամուր ետին վերջույթներ, որը թույլ է տալիս բավականին երկար ցատկել:
Ճագարներին պետք է պահել զույգերով, քանի որ ընկերակցությունն իրենց բարօրության բանալին է: Նրանք շատ նվիրված են միմյանց, սիրում են խմբով շրջել: Միմյանց հետ հաղորդակցվում են ձայնային ազդակներով: Վայրի և ընտանի ճագարների ամենասիրելի զբաղմունքը փորելն է:
Ճագարները շուտ են ձանձրանում միևնույն միջավայրից: Մարդկանց և կենդանիների հանդեպ ցուցաբերած ագրեսիվ վարքը նշանակում է, որ ճագարները հոգեկան ապրումների մեջ են:

Ֆերմերի կյանքը...   Ֆերմերը գյուղացի գործարար է, ով ունի հողատարածք կամ վարձակալությամբ է վերցնում այն, որի միջոցով զբաղ...
19/07/2014

Ֆերմերի կյանքը...

Ֆերմերը գյուղացի գործարար է, ով ունի հողատարածք կամ վարձակալությամբ է վերցնում այն, որի միջոցով զբաղվում է գյուղատնտեսությամբ:
Այն երկրներում, որտեղ եղել է գաղութացում կամ ազատ հողատարածքների գրավում, ֆերմերային տնտեսությունները ստացել են ավելի վաղ և ամբողջական զարգացում:
Մեծ Բրիտանիայում ֆերմերային տնտեսությունները հայտնվել են ավելի վաղ, քան Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում՝ դառնալով գյուղատնտեսական արտադրության գերիշխող ձև:
Ֆերմերի կյանքը կենդանիների կողքին է: Այդ պատճառով էլ նա պետք է ունենա անհրաժեշտ գիտելիքներ՝ տարբեր հիվանդությունների, թունավորումների և վարակումների կանխարգելման վերաբերյալ: Նա պետք է իմանա բուժման միջոցներից արագ և ճիշտ օգտվելու եղանակները, երբ կենդանուն սպառնում է մահը:
Այսօր ֆերմերը պետք է լինի շատ բանիմաց, որպեսզի ճիշտ վարի անասնաբուծությունը և ստանա էժան ու որակով սննդամթերք: Կենդանաբուծության տեխնոլոգիաների հիմքերը շատ պարզ են, և հայտնի են հին ժամանակներից:
,- այսպես է գրել Ն.Պ. Օսիպովը 1772թ. գյուղացի Դոմոժիլովայի մասին, ով իր տնտեսությունում պահում էր կենդանիներ: Համագյուղացիների հարցին, թե ինչպես ստանալ այդպիսի գեղեցիկ, փարթամ և բարձր արտադրողական անասուններ, Դոմոժիլովան պատասխանում էր. :

Աշխարհի ամենափոքրիկ կովը 85 սմ-ոց Ծիծեռնակն է: Նրա երկարությունը չափվել է 2009 թ. սեպտեմբերի 14-ին  ֆերմայում:
29/06/2014

Աշխարհի ամենափոքրիկ կովը 85 սմ-ոց Ծիծեռնակն է: Նրա երկարությունը չափվել է 2009 թ. սեպտեմբերի 14-ին ֆերմայում:

Address

Erevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Ֆերմերական Տնտեսությունների Միավորում "Farmer Economies Union" ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share