M.H.Zadayan Consulting Group

M.H.Zadayan Consulting Group "M.H.ZADAYAN CONSULTING GROUP "offers consulting and services in area of Agri-Food sector

Հայաստանից Եվրոմիություն մեղր արտահանողների համար։Karen Azaryan
04/01/2025

Հայաստանից Եվրոմիություն մեղր արտահանողների համար։

Karen Azaryan

Հայաստանից Եվրամիություն մեղր արտահանողների համար։ Ստորև նշված հղումով հրապարակումը ընդգծում է վերջին և գալիք կարգավորող փոփոխությունները, ներառյալ նոր…

30/12/2024
28/12/2024
26/12/2024

TUMO Labs-ը վերջերս անցկացրեց ագրոտեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր

17/12/2024
07/12/2024

Familial Mediterranean Fever (FMF) is a genetic disorder with complex inheritance patterns and genotype-phenotype associations, and it is highly prevalent in Armenia. FMF typically follows an autosomal recessive inheritance pattern (OMIM: 249100), though it can occasionally display a rare dominant i...

Ստեղծված են մարզային խորհրդատվական խմբեր, որոնք պատրաստակամ են նաև խորհրդատվություններ մատուցել, ինչպես նաեւ իրազեկվածու...
27/11/2024

Ստեղծված են մարզային խորհրդատվական խմբեր, որոնք պատրաստակամ են նաև խորհրդատվություններ մատուցել, ինչպես նաեւ իրազեկվածության բարձրացմամբ նպաստել արհեստական սերմնավորման արդիականացմանը։

✅«Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում պետությունը կաջակցի կովերի արհեստական սերմնավորման գործընթացին։

🐄Ծրագրի շրջանակներում 2025 թ․-ին նախատեսվում է սերմնավորել 12640 կով, այդ թվում՝ Արագածոտնի մարզում՝ 2910, Գեղարքունիքի մարզում՝ 3500, Շիրակի մարզում՝ 3220, Սյունիքի մարզում 1600, Տավուշի մարզում՝ 1410 գլուխ։

📄2025 թվականին կովերի արհեստական սերմնավորումն իրականացնելու նպատակով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը մարզպետարանների պաշտոնական կայքերում կհրապարակվեն հայտարարություններ՝ 2025 թ․-ին կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու հայտեր ստանալու նպատակով։

👉Առավել մանրամասն՝ https://www.mineconomy.am/page/3190

🌍 ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ https://t.me/foodinspectorate/3079🛑 Այսօր մեկնարկում է հակամանրէ...
18/11/2024

🌍 ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

https://t.me/foodinspectorate/3079

🛑 Այսօր մեկնարկում է հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի իրազեկման համաշխարհային շաբաթը
«ԿՐԹԵՆՔ, ՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ ԵՎ ԳՈՐԾԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ» կարգախոսի ներքո։

📌 Ի՞նչ խնդիր է լուծում սա:

Կենդանիների համար արդյունավետ բուժման սահմանափակում։
Կենդանիներից մարդկանց փոխանցվող ինֆեկցիաների վտանգ։
Գյուղատնտեսության արտադրողականության նվազում։

📌 Ինչպե՞ս պայքարել AMR-ի դեմ:
✅ Օգտագործե՛ք հակաբիոտիկները միայն անասնաբույժի ցուցումով։
✅ Բարձրացրե՛ք հիգիենայի մակարդակը ֆերմաներում։
✅ Կրթե՛ք և իրազեկե՛ք ֆերմերներին ու մասնագետներին։

🌍 Միայն միասնական ջանքերով և «Մեկ առողջություն» սկզբունքով կարող ենք պաշտպանել կենդանիների ու մարդկանց առողջությունը՝ նպաստելով ընդհանուր բարօրությանը։

📢 #ՀակամանրէայինԴիմադրողականություն #ՄեկԱռողջություն

16/11/2024
08/11/2024

✍️ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» որոշումը, որով սահմանվել է սակագնային քվոտա՝ 2025թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր անասունների միս՝ 9․5 հազ․ տոննա, խոզի միս՝ 9․4 հազ․ տոննա, թռչնամիս՝ 35.1 հազ․ տոննա և կաթնային շիճուկ՝ 0.7 հազ․ տոննա։

Սակագնային քվոտայի շրջանակներում «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով նշված ապրանքների ներմուծման ժամանակ կկիրառվի նվազեցված, կամ զրոյական ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր։

Որոշմամբ հաստատվում են 2025 թ.-ի ընթացքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը։

👉ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի N 1739 - Ն որոշում՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/43649/

31/10/2024

ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը հրապարակում է «Սարքավորումների վերազինման աջակցություն գյուղատնտեսական ձեռնարկություններին» տարեկան դրամաշնորհային մրցույթ՝ APS-2024-002-Equipment-to-Agribusinesses ծածկագրով։

Այս նախաձեռնության նպատակն է տրամադրել գյուղատնտեսական ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված դրամաշնորհներ Հայաստանի բոլոր մարզերում՝ աջակցելով գյուղատնտեսական ընկերություններին արդիականացնել և վերազինել իրենց սարքավորումներն արտադրության, վերամշակման, հետբերքահավաքային և լոգիստիկ գործընթացների համար։ Արդյունքում, ծրագիրը նպատակ ունի բարձրացնել գյուղատնտեսական ձեռնարկությունների արդյունավետությունը և նպաստել տարածաշրջանային, ազգային և միջազգային շուկաներում նրանց ընդլայնմանը։

Հայտերն ընդունվում են շարունակական հիմունքներով՝ 2024թ․ հոկտեմբերի 1-ից մինչև 2025թ․ սեպտեմբերի 30-ը։

Հայտերի ներկայացման մանրամասներին և ծրագրի բոլոր դրամաշնորհային հնարավորություններին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հղումով՝ https://cnfa.org/usaid-economic-foundations-for-a-resilient-armenia-activity-grants-portal/

*************************************

The USAID Economic Foundations for a Resilient Armenia Activity is launching a new grant solicitation for “Equipment Upgrade Support to Agricultural Enterprises” (APS -2024-002-Equipment-to-Agribusinesses).

This initiative will award grants to agribusinesses across Armenia that improve the productivity of agribusinesses across all regions of Armenia by facilitating the modernization and upgrading of their equipment for production, processing, post-harvest handling, and logistics. By supporting increased agribusiness productivity, the Activity aims to help agricultural enterprises integrate into regional, national, and international markets.

Applications will be accepted on a rolling basis from October 1, 2024 - September 30, 2025.

For more information on how to apply and access our grant opportunities, please visit: https://cnfa.org/usaid-economic-foundations-for-a-resilient-armenia-activity-grants-portal/

22/10/2024
20/10/2024

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է, և ես սրտանց շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին այս տոնի առթիվ: Գյուղատնտեսների անմնացորդ նվիրումն ու աշխատասիրությունը մեր ազգի պարենային անվտանգության և տնտեսական կայունության հիմնաքարերն են։

Ոլորտի առջև ծառացած որոշ մարտահրավերների պատճառով գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են և երբևէ աննկատ չեն մնում։

ՀՀ կառավարության անունից
վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է, և պետական աջակցության առանձին ծրագրերի իրականացման միջոցով ՀՀ կառավարությունը շարունակական աշխատանքներ է տանում ոլորտի առաջմղման, ենթակառուցվածքների բարելավման, գյուղի ու գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության ու գրավչության բարձրացման ուղղությամբ։

Տեղին է նշել, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, և վերջին տարիների միջին ցուցանիշներով, հենց այս ոլորտում է ձևավորվում երկրի համախառն ներքին արդյունքի գրեթե 9 տոկոսը, իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ ագրոպարենային ոլորտի մասնաբաժինը այդ ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ։ Ընդհանուր առմամբ, մեր երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքի տարեկան ծավալները կազմում են շուրջ 1 տրիլիոն դրամ։

Գյուղատնտեսության աշխատողների աշխատանքի և նվիրումի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով ևս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում տոկունություն, ուժ և եռանդ։

17/10/2024
17/10/2024

Address

Yerevan
0097

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37499698869

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when M.H.Zadayan Consulting Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to M.H.Zadayan Consulting Group:

Share

Category

Խորհրդատվության և ծառայությունների մատուցում

Անկախ նրանից, թե դուք ֆերմեր եք, անհատ ձեռնարկատեր, սկսնակ կամ ցանկանում եք մաս կազմել Ագրո-Սննդի ոլորտում, մենք կօգնենք ձեզ բիզնեսի գործընթացում հասկանալ, կատարել և իրականացնել «Դաշտից դեպի պատառաքաղ» գործունեությունը ՝ առավելագույնի հասցնելու ներդրումների վերադարձը:

«Մ․Հ․ ԶԱԴԱՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲ»-ը առաջարկում է խորհրդատվության և ծառայությունների մատուցում հետևյալ բնագավառներում․ 1) ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, 2) ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ, 3) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, 4) ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, 5) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 6) ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

"ZADAYAN M․H․CONSULTING GROUP” offers consulting and services in the following areas: 1) VETERINARY, 2) ANIMAL HUSBANDRY, 3) AGRICULTURE, 4) FOOD PRODUCTION, 5) TRANSPORT AND LOGISTIC SERVICES, 6) BUSINESS PLANS DEVELOPMENT․

Whether you are farmer, individual, entrepreneur, start-ups or a conglomerate wanting to be a part of agri-food industry, we will help you in business process understanding, ex*****on and implementation from “field to fork” to maximize returns on investment.