04/11/2024
📌 Կենդանիների պարտադիր հաշվառում և նշում
⠀
❓️ Ի՞նչ է իրենից ներկայացնում չիպը.
⠀
Բրնձի հատիկի չափի միկրոսխեմա։
Ինքնին չիպը պարունակում է տեղեկություն 15 նիշանոց չկրկնվող կոդի մասին։ Այս ծածկագրի հիման վրա կկարողանան իդենտիֆիկացնել կենդանուն և նրա տիրոջը:
❌ Անհնար է հետևել չիպավորված կենդանու շարժին GPS արբանյակի միջոցով, քանի որ միկրոսխեման հագեցած չէ ոչ հաղորդիչով, ոչ էլ էներգիայի աղբյուրով:
⠀
‼️ Ինչպե՞ս է իրականացվում միկրոչիպավորման պրոցեդուրան:
⠀
Կենդանու մաշկի տակ միկրոչիպը տեղադրվում է հատուկ ներարկչի միջոցով, որի ասեղը պարունակում է այս չիպը։
Չիպավորված կենդանու տվյալները լրացվում են կենդանիների հաշվառման միասնական բազաներում։
Գործընթացը անցավ և անվտանգ է ընտանի կենդանու համար:
⠀
🔴 Ինչու է անհրաժեշտ չիպավորումը.
🔺️ կհեշտացնի կորած կենդանիներին գտնելը.
🔺️ միկրոչիպավորված կենդանու հետ դուք կարող եք ազատորեն անցնել այլ երկրների սահմանները։