Vetexpert Veterinary Group

Vetexpert Veterinary Group Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Vetexpert Veterinary Group, Veterinarian, 14 Azatutyan Avenue, Yerevan.

Консультация/Лечение, Хирургия, Кастрация/Стерилизация, Вызов Врача на Дом, Лабораторные исследовнаи, Стрижка Собак и Кошек, Передержка жывотных, Подготовка документов для переезда, Лечебные Корма и Предметы Ухода.

Տերը գտնվեց, շնորհակալություն
21/11/2023

Տերը գտնվեց, շնորհակալություն

02/11/2023

Երբ Բորիսը ծովախոզուկ է , իսկ տերերը վերջին հույսով են եկել ….
Վիրահատությունից մեկ օր անց արդեն քայլում ենք :)

Когда Борис морская свинка , а хозяева пришли с последней надеждой….
После операции первый день а мы уже шагаем

Ձեր կենդանուն ընկերների, ծանոթների մոտ խնամակալության թողելուց առաջ համոզվեք, որ նրանք ունեն պատասխանատվության զգացում։ ...
20/08/2023

Ձեր կենդանուն ընկերների, ծանոթների մոտ խնամակալության թողելուց առաջ համոզվեք, որ նրանք ունեն պատասխանատվության զգացում։ Նման դեպքերել են լինում, երբ կենդանատերը գտնվում է երկրից դուրս և կենդանին մատնվում է անուշադրության…

Թմրեցմամբ հեռացրեցինք ականջներին և մարմնին ամրացած բազմաթիվ տիզերին։ Կատարեցինք հակապարազիտային մշակում և հարուցիչի դեմ ներարկում:
☎️ 096209966, 010209966 / Ազատության 14

Այս անգամ էլ  9 տարեկան Մաթիլդան էր ընկել 2֊րդ հարկից։Վնասվածքներից, կոտրված վերջավորության բարդ վիրատությունից հետո՝ նա...
10/08/2023

Այս անգամ էլ 9 տարեկան Մաթիլդան էր ընկել 2֊րդ հարկից։

Վնասվածքներից, կոտրված վերջավորության բարդ վիրատությունից հետո՝ նա այժմ ազատ տեղաշարժվում է☺️: Հուսով ենք՝ բաց պատուհաններից հեռու կմնա։

‼️ ԿՈՐԵԼ Է ‼️ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾԵԼՍիրելի’ հետևորդներ, այս շունը գտնվում է մեզ մոտ, ցանկացած տեղեկությունների համար խնդրու...
08/08/2023

‼️ ԿՈՐԵԼ Է ‼️ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾԵԼ

Սիրելի’ հետևորդներ, այս շունը գտնվում է մեզ մոտ, ցանկացած տեղեկությունների համար խնդրում ենք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 096209966, 010209966:

Մոմոն ամիսներ շարունակ պայքարում էր կատուների FIP վիրուսային հիվանդության դեմ։ Այն համարվում է կյանքին սպառնացող՝ մահացո...
28/07/2023

Մոմոն ամիսներ շարունակ պայքարում էր կատուների FIP վիրուսային հիվանդության դեմ։ Այն համարվում է կյանքին սպառնացող՝ մահացու հիվանդություն:

🐾 84 օր Մոմոն գալիս էր կլինիկա՝ "աշխատանքի"։ 😁☺️ Այսօր գրեց իր "ազատման" դիմումը և խոստացավ, որ այլևս չի վերադառնա:

Բարի աշխատանքային շաբաթ🐱🫶🏻
24/07/2023

Բարի աշխատանքային շաբաթ🐱🫶🏻

ՎետԷքսպերտ անասնաբուժական կլինիկան կատարում է նաև վիրահատական միջամտություններ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյ...
12/07/2023

ՎետԷքսպերտ անասնաբուժական կլինիկան կատարում է նաև վիրահատական միջամտություններ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան հարթակի ‘’ծառայություններ’’ բաժնում:

Վիրաբույժ՝ Միհրան Լազյան / 096209966, 010209966

😿 Այս քնքուշ կատվիկի հետին վերջավորությունները կոտրվել էին բարձրահարկ շենքի տանիքից ընկնելու պատճառով։ Գանգուղեղային տրա...
07/07/2023

😿 Այս քնքուշ կատվիկի հետին վերջավորությունները կոտրվել էին բարձրահարկ շենքի տանիքից ընկնելու պատճառով։

Գանգուղեղային տրավմայից, բարդ կոտրվածքների վիրահատությունից և երկարատև (մոտ 2 ամիս) վերականգնողական շրջանից հետո՝ 🥰 Տիմոնը, ակտիվ խաղերով, ուրախացնում է իր տերերին (տեսահոլովակը մեկնաբանությունների բաժնում):

☎️ 096209966, 010209966 / 📍Ազատության 14

Բրամսի մոտ ախտորոշվել էր միզաքարային հիվանդություն: Միզուկը անընդհատ խցանվում էր քարերով և կենդանին չէր կարողանում միզել...
26/06/2023

Բրամսի մոտ ախտորոշվել էր միզաքարային հիվանդություն: Միզուկը անընդհատ խցանվում էր քարերով և կենդանին չէր կարողանում միզել:
Կատարվել է միզուկի պլասիկ վիրահատություն:

🐱Այժմ Բրամսը չունի ոչ մի առողջական խնդիր: / 096209966, 010209966 /

Ջիգսին՝ զբոսանքի ժամանակ, ամենուր իր "քիթն է խոթում", հոտոտում, համտեսում... Այդ պատճառով էլ "ներշնչած" խոտի փշանման հատ...
15/06/2023

Ջիգսին՝ զբոսանքի ժամանակ, ամենուր իր "քիթն է խոթում", հոտոտում, համտեսում... Այդ պատճառով էլ "ներշնչած" խոտի փշանման հատվածը հայտնվել էր նրա քթանցքում: Ջիգսիին թմրեցնելուց հետո հեռացրեցինք ներթափանցած փուշը:

🌾 Ամռանը չորացած խոտերի կտորները, փշերը կարող են հայտնվել ականջներում, քթի խոռոչում, փափկաների, մատների արանքներում և առաջացնել լուրջ խնդիրներ:
‼️ Սիրելի’ հետևորդներ, ուշադիր եղեք խոտածածկ տարածքներում զբոսնելիս։ Զբոսանքից հետո ստուգեք կենդանու ականջները, քիթը, մատների արանքները, որպեսզի խոսափեք նման անախորժություններից։ / ☎️ 096209966, 010209966 /

Փաստորեն բազմոցից ընկնելն էլ է բավական թաթը կոտրելու համար։Կոկոյի կոտրած թաթիկը պետք էր շտապ վիրահատել, բայց նա կշռում է...
10/06/2023

Փաստորեն բազմոցից ընկնելն էլ է բավական թաթը կոտրելու համար։

Կոկոյի կոտրած թաթիկը պետք էր շտապ վիրահատել, բայց նա կշռում է ընդամենը 1,2 կգ։ Ցածր քաշային կենդանիների թմրեցումը մեծ ռիսկերի հետ է կապված: Հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ կատարեցինք արտաոսկրային օստիոսինթեզ՝ առանց վիրահատական բացվածքի։ Այս մեթոդի առավելությունները կարերի բացակայությունն ու վերականգնողական փուլի բարդությունների մինիմալ լինելն է:

🐶 Կարևորը պետք է հետևել, որ շարժուն Կոկոն նորից բազմոցից չթռնի։ / ☎️ 096209966, 010209966

😱 1,5 ամսական այս փոքրիկի ամբողջ մարմնով էկտոպարազիտներ էին տարածված…Ձագուկին գնելուց նկատել են, որ մազածածկը թեփոտված է...
01/06/2023

😱 1,5 ամսական այս փոքրիկի ամբողջ մարմնով էկտոպարազիտներ էին տարածված…

Ձագուկին գնելուց նկատել են, որ մազածածկը թեփոտված է: Բուծողը պնդել է, որ լողացրած չի, դրա համար է թեփոտ։
3 օր անց գնորդը մոտեցնում է շանը կլինիկա: Կենդանու մաշկից վերցված քերուկում՝ մանրադիտակի տակ, հայտնաբերեցինք թեփոտման պատճառը՝ Cheyletiella մաշկային պարազիտներին։ Նման քանակությամբ պարազիտները փոքրիկ ձագերի համար մահացու վտանգ են ներկայացնում։
Կենդանատիրոջը մանրամասն բացատրեցինք ռիսկերը և մշակեցինք կենդանուն:
🐶 Ի ուրախություն բոլորիս, այժմ փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում:

‼️ Սիրելի’ հետևորդներ, խորհուրդ կտանք դիմեք մասնագետի կենդանուն գնելուց առաջ, որպեսզի զերծ մնաք նման խնդիրներից: / ☎️ 096209966, 010209966 /

Կրծողների ատամները աճում են ամբողջ կյանքի ընթացքում և  բնական ձևով մաշվելու՝ հետագա խնդիրներից խուսափելու համար, հարկավո...
25/05/2023

Կրծողների ատամները աճում են ամբողջ կյանքի ընթացքում և բնական ձևով մաշվելու՝ հետագա խնդիրներից խուսափելու համար, հարկավոր է, որ վանդակում բացի կերից նաև լինի մինեռալային քար և չոր խոտ:
🐰 Այս ճագարի կծվածքի սխալ լինելու պատճառով ատամները չեն քսվում մեկը մյուսին և չեն տաշվում։ Նա պետք է լինի մշտական հսկողության տակ։ ✅ Կատարեցինք գերաճած ատամների մշակում և անցկացրեցինք խորհրդատվություն ճիշտ խնամքի և պահման պայմանների մասին:

☎️ 096209966, 010209966

Բարի աշխատանքային շաբաթ🤍🖤
22/05/2023

Բարի աշխատանքային շաբաթ🤍🖤

‼️ Սիրելի’ էջի հետևորդներ, ցանկանում ենք տեղեկացնել որ այսուհետ ՎետԷքսպերտ անասնաբուժական խումբը կաշխատի միայն 📍 Ք. Երևա...
18/05/2023

‼️ Սիրելի’ էջի հետևորդներ, ցանկանում ենք տեղեկացնել որ այսուհետ ՎետԷքսպերտ անասնաբուժական խումբը կաշխատի միայն 📍 Ք. Երևան, Ազատության 14 հասցեում: Երկուշաբթի - շաբաթ!!! ⏰ Աշխատաժամեր՝ 09:30-23:30, ընդմիջման ժամ՝ 14:00-15:00: ☎️ Հեռ.՝ 096209966, 010209966:

‼️ Հաճախորդները սպասարկվում են նախօրոք հերթագրմամբ, իսկ արտահերթ ընդունելությունը իրականացվում է անհապաղ օգնության կարիք ունեցող կենդանիների համար, ծանրության աստիճանը որոշում է հերթափոխի բժիշկը: Առանց գրանցման եկած հաճախորդները սպասարկվում են նախապես գրանցված հաճախորդներից հետո, որը կարող է բավականին ժամանակատար լինել: Խնդրում ենք այցը չեղարկելու կամ ուշացման դեպքերում հնարավորինս շուտ տեղեկացնել:
_________________________________________________
‼️ Дорогие посетители, сообщаем, что отныне ветеринарная группа ВетЭксперт будет работать только по адресу Азатутяна 14, г. Ереван, С понедельника до субботы, ⏰ Рабочее время: 09:30-23:30, перерыв: 14:00-15:00. ☎️ Телефон: 096209966, 010209966.

‼️ Клиенты принимаются по предварительной записи. Внеочередной прием проводится для животных, которым необходима неотложная помощь. Степень неотложности определяет дежурный врач. Незарегистрированные клиенты обслуживаются после зарегистрированных клиентов, что может занять довольно много времени. При опоздании или отмене визита, пожалуйста, заранее сообщите администраторам.

14 տարեկան Նենսիի մոտ դեռ 6 տարի առաջ ախտորոշվել էր երիկամային անբավարարություն: 🩸Կրկնակի արյան անալիզի արդյունքում պարզ...
17/05/2023

14 տարեկան Նենսիի մոտ դեռ 6 տարի առաջ ախտորոշվել էր երիկամային անբավարարություն: 🩸Կրկնակի արյան անալիզի արդյունքում պարզվեց, որ հիվանդությունը խորացել է:

🐶🩺 Այժմ Նենսին շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժումները:

👩🏻‍⚕️💉 Ապրիլի վերջին շաբաթ օրը անասնաբույժի միջազգային օրն է:ՎետԷքսպերտ կլինիկայի կենդանաբույժները շնորհավորում են սիրել...
29/04/2023

👩🏻‍⚕️💉 Ապրիլի վերջին շաբաթ օրը անասնաբույժի միջազգային օրն է:
ՎետԷքսպերտ կլինիկայի կենդանաբույժները շնորհավորում են սիրելի գործընկերներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

Հ.Գ. տեսահոլովակում մեր կլինիկայի կենդանաբույժ Վալյա Բադիրյանի հարցազրույցն է՝ ‘’Բարև Երկիր’’ հաղորդաշարի շրջանակներում:

Այսօր Անասնաբույժի միջազգային օրն է։ Այս առիթով մեր տաղավարում հյուրընկալել ենք անասնաբույժ, թերապևտ, էկզոտիկ կենդանիների մասնագետ Վալյա Բադիրյանին։ #ԲոլորսԵր...

Կրկին պարվավիրուսային էնտերիտով վարակված ձագուկ, որը շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժումները:Վստահ ենք, շատերդ եք լսե...
25/04/2023

Կրկին պարվավիրուսային էնտերիտով վարակված ձագուկ, որը շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժումները:

Վստահ ենք, շատերդ եք լսել այս ինֆեկցիոն հիվանդության մասին: Այսպիսի վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններից խուսափելու համար հարկավոր է ճիշտ ժամանակին կատարել անհրաժեշտ պատվաստումներն ու չխախտել կարանտինի կանոնները:

Հ.Գ. մեր կլինիկայում կիրառվող պատվաստանյութերի ցանկը տես մեկնաբանություններում 👇🏻

😑 Քո դեմքը, երբ…👇🏻 Շարունակիր նախադասությունը մեկնաբանություններ բաժնում
20/04/2023

😑 Քո դեմքը, երբ…

👇🏻 Շարունակիր նախադասությունը մեկնաբանություններ բաժնում

😱 Գուչին ընկել էր չորրորդ հարկի պատուհանից…Կլինիկա էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: 🩻 Ռենտգեն հետազոտության արդյուն...
18/04/2023

😱 Գուչին ընկել էր չորրորդ հարկի պատուհանից…

Կլինիկա էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: 🩻 Ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվեց, որ գանգուղեղային տրավմայից կենդանու մոտ բացվել է կարծր քիմքի կարը, ինչպես նաև ստացել է ազդրոսկրի կոտրվածք: Բարդ և երկարատև վիրահատություններից հետո կենդանին դեռ վերականգնման փուլում է:

❤️ Այսօր ‘’Գուչին’’ արդեն կարողանում է հանգիստ տեղաշարժվել, սնվել և շփվել իրեն շրջապատով սիրելի մարդկանց հետ:

"Կոշկայի" մոտ ախտորոշվել է սուր ինֆեկցիոն հիվանդություն: Նրան գտել էին դրսում անշարժ պառկած և բերել կլինիկա՝ շատ վատ վիճ...
13/04/2023

"Կոշկայի" մոտ ախտորոշվել է սուր ինֆեկցիոն հիվանդություն:
Նրան գտել էին դրսում անշարժ պառկած և բերել կլինիկա՝ շատ վատ վիճակում։ Վիրուսային հիվանդության վարակի փոխանցման աղբյուր կարող է հանդիսանալ հիվանդ կենդանու կամ նրա խնամքի պարագաների հետ անմիջական շփումը:

🐱💛🩺 Երկարատև բուժման արդյունքում Կոշկան ապաքինվեց։ Այժմ նա փնտրում է հոգատար խնամակալ:

☎️ 096209966, 010209966
📍Ազատության 14

🐱💛 Լայթը հետազոտության ժամանակ:
09/04/2023

🐱💛 Լայթը հետազոտության ժամանակ:

🐁 Խռուստիկի այտի, ապա նաև գանգի հատվածում առաջացել էին թարախային աբսցեսներ: ✅ Կատարվել է մշակում, հակաբիոտիկային թերապիա...
30/03/2023

🐁 Խռուստիկի այտի, ապա նաև գանգի հատվածում առաջացել էին թարախային աբսցեսներ: ✅ Կատարվել է մշակում, հակաբիոտիկային թերապիա:

😋 Անկախ ամեն ինչից Խռուստիկի ախորժակը չի տուժել, շարունակում է ակտիվ խրթխռթացնել իր սիրելի ուտելիքները:

Այս անգամ Vetexpert Veterinary Group էին մոտեցրել բակում բնակվող շանը, որը տուժել էր փոքր տարիքում պարանոցին թևնոցանման ...
27/03/2023

Այս անգամ Vetexpert Veterinary Group էին մոտեցրել բակում բնակվող շանը, որը տուժել էր փոքր տարիքում պարանոցին թևնոցանման "վզնոց" կապելու հետևանքով: Շան մեծանալուն զուգահեռ, վզկապը՝ ավելի ու ավելի վնասելով մաշկը, խրվել էր պարանոցի մեջ: 🩺 Կատարվել է բացատում պարանոցի հատվածում և վերքի մշակում:

🐶❤️ Շունը արդեն կարողանում է ազատ շնչել և շարունակում է ապրել իրեն շատ սիրող հարևանների խնամակալության տակ:

☎️ 096209966, 010209966 /📍Ազատության 14

🧑🏻‍⚕️🩺 ՎետԷքսպերտ անասնաբուժական խումբը աշխատում է ամեն օր.📍Ք. Երևան, Ազատության 14, ⏰ աշխատաժամեր՝ 09:30-23:30, ընդմիջմ...
26/03/2023

🧑🏻‍⚕️🩺 ՎետԷքսպերտ անասնաբուժական խումբը աշխատում է ամեն օր.
📍Ք. Երևան, Ազատության 14, ⏰ աշխատաժամեր՝ 09:30-23:30, ընդմիջման ժամ՝ 14:00-15:00: ☎️ Հեռ.՝ 096209966, 010209966:

‼️ Հաճախորդները սպասարկվում են նախօրոք հերթագրմամբ, իսկ արթահերթ ընդունելությունը իրականացվում է անհապաղ օգնության կարիք ունեցող կենդանիների համար, ծանրության աստիճանը որոշում է հերթափոխի բժիշկը: Առանց գրանցման եկած հաճախորդները սպասարկվում են նախապես գրանցված հաճախորդներից հետո, որը կարող է բավականին ժամանակատար լինել:
‼️Խնդրում ենք այցը չեղարկելու կամ ուշացման դեպքերում հնարավորինս շուտ տեղեկացնել:
_________________________________________

🧑🏻‍⚕️ Ветеринарная группа ВетЭксперт работает ежедневно.
📍Г. Ереван, ул. Азатутяна 14, ⏰ рабочее время: 09:30-23:30, перерыв: 14:00-15:00, ☎️ номер клиники: 096209966, 010209966.

‼️ Клиенты принимаются по предварительной записи. Внеочередной прием проводится для животных, которым необходима неотложная помощь. Степень неотложности определяет дежурный врач. Незарегистрированные клиенты обслуживаются после зарегистрированных клиентов, что может занять довольно много времени.
‼️ При опоздании или отмене визита, пожалуйста, заранее сообщите администраторам.

Հյուրընկալել ենք Էդային և Չարլիին❤️🐾~🏨🐾 ՎետԷքսպերտ անասնաբուժակական խումբը առաջարկում է նաև Կենդանիների Հյուրանոց ծառայո...
25/03/2023

Հյուրընկալել ենք Էդային և Չարլիին❤️🐾~

🏨🐾 ՎետԷքսպերտ անասնաբուժակական խումբը առաջարկում է նաև Կենդանիների Հյուրանոց ծառայությունը։ Հյուրընկալված կենդանիները պահվում են տնային պայմաններում՝ կլինիկայի աշխատակիցների կողմից:

Հ.գ Գնացուցակը մեկնաբանությունների բաժնում👇🏻
_________________________________________________
Эдя и Чарли в нашем отеле❤️🐾~

🏨🐾 Ветеринарная группа ВетЭксперт также предлагает услугу Pet Hotel ( #передержка). Животные содержатся в домашних условиях, ветеринары клиники забирают к себе домой. 👇🏻 Прайс в комментариях.

☎️ 096109966, 010209966

🐶 Լեդիի մոտ ախտորոշվել է դեմոդեկոզ, ախտահարված էին մարմնի գրեթե բոլոր հատվածները:❗️Դեմոդեկոզը մաշկային հիվանդություն է, ...
23/03/2023

🐶 Լեդիի մոտ ախտորոշվել է դեմոդեկոզ, ախտահարված էին մարմնի գրեթե բոլոր հատվածները:

❗️Դեմոդեկոզը մաշկային հիվանդություն է, որի հարուցիչն է Demodex canis տիզը: Տիզը իր կյանքի ամբողջ ցիկլը անցկացնում է մաշկի մեջ՝ մազի ֆոլիկուլներում և ճարպագեղձերում: Փոխանցվում է մորից ձագին՝ մոր մաշկից: Ըստ վիճակագրության Demodex canis-ը ապրում է բոլոր շների (նաև այլ կենդանիների) մաշկում՝ չվնասելով կենդանուն: Զարգացումը տեղի է ունենում իմունային համակարգի խանգարումների դեպքում: Համարվում է գենետիկ նախատրամադրվածությամբ հիվանդություն և փոխանցվում է գենետիկորեն:

✅ Սկզբնական շրջանում հնարավոր է, որ որևէ ախտաբանական փոփոխություններ չնկատվեն, սակայն տզերի բազմացման ընթացքը ազդում է մաշկի տարբեր հատվածների վրա, որը ուղղեկցվում է հետևալ նշաններով.
* Քոր
* Ախտահարված հատվածների կարմրվածություն
* Ախտահարված հատվածներում մազերը թափվում են և թեփոտում

☎️ 096209966, 010209966

🐈 Հարվածի արդյունքում կատուն ընդհանրապես չէր կարողանում շարժել ոտքը: 🩻 Ռենտգեն հետազոտության արդունքում պարզվեց, որ կատվ...
22/03/2023

🐈 Հարվածի արդյունքում կատուն ընդհանրապես չէր կարողանում շարժել ոտքը: 🩻 Ռենտգեն հետազոտության արդունքում պարզվեց, որ կատվի մոտ արմնկային հոդի հոդախախտ է: Նման հոդախախտը վերականգնվում է միայն վիրահատական ճանապարհով, վերջինս կատարվում է մեզ մոտ:

Հ.գ Հետվիրահատական տելահոլովակը մեկնաբանությունների բաժնում👇🏻
________________________________________________
🐈 Из-за удара кошка совершенно не могла двигать передней лапой. 🩻 В результате рентгеновского исследования оказалось, что у животного вывих локтевого сустава. Подобную патологию можно излечит только путём операции, которая делается в нашей клинике.

P.S. Послеоперационный видеоролик в коментариях 👇🏻

☎️ 096209966, 010209966
📍Ազատության 14 / Азатутяна 14

🦜 Կտուցի գերաճ: Հաճախակի հանդիպող խնդիր, որը առաջանում է անհամապատասխան սննդակարգի, մինեռալային քարի, կոշտ խաղալիքների բ...
20/03/2023

🦜 Կտուցի գերաճ:
Հաճախակի հանդիպող խնդիր, որը առաջանում է անհամապատասխան սննդակարգի, մինեռալային քարի, կոշտ խաղալիքների բացակայության և մի շարք հիվանդությունների՝ պարազիտային, բակտերիալ, ավիտամինոզների դեպքում:
🍏🪵 Ճիշտ սննդակարգի և համապատասխան պարագանների օգտագործման մասին կարող եք կարդալ մեր ֆեյսբույքյան էջում:👇🏻 Հղումը մեկնաբանությունների բաժնում:

☎️ 096209966, 010209966
📍Ք. Երևան, Ազատության 14

Address

14 Azatutyan Avenue
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 00:00
Tuesday 09:00 - 00:00
Wednesday 09:00 - 00:00
Thursday 09:00 - 00:00
Friday 09:00 - 00:00
Saturday 09:00 - 00:00

Telephone

+37410209966

Alerts

Be the first to know and let us send you an email when Vetexpert Veterinary Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Vetexpert Veterinary Group:

Videos

Share

Category

Nearby pet stores & pet services



You may also like